Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ

Ավանում ՀՀԿ թեկնածուն ժամանակից շուտ է սկսել իր քարոզարշավը և դրանում ներգրավել հանրային ռեսուրսներ. Facebook

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.

Սիրելի ու հարգելի ընկերներ,
Ինչպես գիտեք` «Ժառանգություն» կուսակցության կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում: Համաձայն ԿԸՀ սահմանած ժամանակացույցի` նախընտրական քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 4-ից (կիրակի): Թեպետ, ցավոք, մինչ այժմ ԶԼՄ-ներում արդեն փաստեր ու ահազանգեր են հրապարակվել, որ ՀՀԿ թեկնածուն ոչ միայն ժամանակից շուտ է սկսել իր քարոզարշավը, այլև դրանում ներգրավել է հանրային ռեսուրսներ` քարոզչական միջոցառումներ ունենալով դպրոցներում, մանկապարտեզներում, թաղապետարաններում:

Դժբախտաբար, սա նորություն չէ հայաստանյան ընտրական պրակտիկայում, ի սկզբանե սպասելի է եղել իմ համար և ամենևին չի վախեցրել ինձ առաջադրվելու որոշում կայացնելիս: Չի վախեցրել. որովհետև ինձ ուժեղ եմ զգացել նախկին ընտրություններում ընտրողների տված տպավորիչ քվեից, ընտրատարածքի բնակիչների զորակցող խոսքերից ու իմ հնարավոր հաղթանակում ներդրում ունենալու բազմաթիվ ընկերների ու ծանոթների պատրաստակամությունից:

Խորապես կարևորելով ամեն մարդու ներդրումը, ես սիրով կընդունեմ աջակցության ու մասնակցության ցանկացած օրինական ձև: Նրանք, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը, մասնագիտական ու այլ կարողությունները, ռեսուրսները կամ դրանց մի մասը ներդնել իմ ընտրապայքարում, միայն շնորհակալ կլինեմ:

Քարոզարշավում որևէ կերպ ներգրավվելու կամ օգտակար լինելու համար կարող եք արձագանքել թե այս կոչիս ներքո, թե ֆեյսբուքյան մասնավոր հաղորդագրություններով, թե էլեկտրոնային նամակներով (էլ. փոստ` [email protected]), և թե նաև իմ շտաբ այցելելով, որը կբացվի երկուշաբթի օրվանից: Շտաբը կգործի Գայի պողոտա 8, բն. 1բ հասցեում` Գայի արձանի հարևանությամբ, նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում: Հեռախոսահամարն է` 67-42-61:

Նախընտրական հիմնադրամի հաշվեհամարը կհրապարակեմ երկուշաբթի օրը և երախտապարտ կլինեմ ցանկացած չափի աջակցության համար:

Խորին հարգանքներով` ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա (Ստեփան) Սաֆարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում