Այն, որ աստղերը հանուն հռչակի և երկրպագուների ամեն ինչի պատրաստ են, ևս մեկ անգամ ապացուցել է բարբադոսցի երգչուհի Ռիհաննան:
Աստղը որոշել է իր համերգների VIP հանդիսատեսներին ադամանդե ապարանջան նվիրել: Այդկերպ երգչուհին որոշել է բարձրացնել վարկանիշը հարուստ ու հայտնի երկրպագուների շրջանում: Այս մասին գրում է celebrities.by ամսագիրը:
Այսպես, հատուկ 2013թ. շրջագայության համար երգչուհին պատվիրել է ադամանդապատ միկրոֆոն:
Երգչուհու մենեջմենթը, սակայն, չի նպաստել այս որոշմանը, ընդհանուր բյուջեից միջոցներ չեն հատկացվել, այդ պատճառով երգչուհին ստիպված է եղել վճարել սեփական գրպանից:
Ի դեպ, Ռիհաննան նվեր է պատրաստել նաև երգչուհի Ադելի երեխայի համար, երբ իմացել է նրա ծնվելու մասին:







































