Լեդի Գագան բացահայտել է իր ինտիմ կյանքի որոշ գաղտնիքներ: Մասնավորապես, էպատաժային ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ սիրում է ենթարկվել տղամարդուն, հատկապես սեքսում, գրում է celebrities.by-ն:
Երգչուհին այդ թեմային անդրադարձել էր նաև ավելի վաղ: «Ես տարօրինակ նախապաշարումներ ունեմ սեքսի հանդեպ: Եթե դու սեքսով չես զբաղվում այն մարդու հետ, ով իսկապես հոգ է տանում քո մասին, ով իսկապես սիրում է քեզ, ապա դա կարող է վնասել քո էներգիան»,- ասել է նա:
Ներկայում երգչուհին որոշ մանրամասներ է հաղորդել՝ ասելով, որ սիրում է ավանդական դիրքը (տղամարդը՝ վերևից), քանի որ դա իրեն թույլ է տալիս զգալ տղամարդու ուժը:
Նման բան երգչուհին արդեն ասել է, սակայն ամսագրերը շոկի մեջ են ոչ թե նրա՝ սեքսի մասին հայտարարություններից, այլ նրանից, որ Լեդի Գագան սիրում է մարիխուանա ծխել լոգարանում պառկած:








































