Դոմինիկ Լինդներ անունով դագաղագործը հարուցել է կաթոլիկ եկեղեցու դժգոհությունը: Ինչպես հաղորդում է Super Express տաբլոիդը, դագաղագործն իր «ապրանքատեսակները» գովազդում է մերկ մոդելների միջոցով, որոնք իրենց բարեմասնությունները ցուցադրում են սգո պարագաների վրա:
Եկեղեցու մամլո ծառայությունը գովազդային «տրյուկն» անվանել է թեթևամիտ վերաբերմունք մահվան նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ բացատրել է Լինդները, այդ քայլին իրեն ոգեշնչել են Սալվադոր Դալին ու Ժոան Միրոն:
Դագաղները պատկերված են անապատի, տիեզերքի, կուսական անտառների, խորտակվող «Տիտանիկի» պատկերների ֆոնին: «Լեհ աղջիկների գեղեցկությունը համատեղելի է մեր գերեզմանների գեղեցկության հետ»,- բացատրել է դագաղագործը:









































