Նոյեմբերի 3-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում` մանկատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է բուժօգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վերաբերյալ տեղեկացվել են «1-02» եվ «1-03» ծառայությունների հերթապահները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես ml600» մակնիշի 85nm555 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ Վ.Շահինյան ծնվ. 1967թ.), վերջինս էլ վրաերթի է ենթարկել 1991թ. ծնված Լուիզա Բաղրամյանին, 1991թ. ծնված Զավեն Բաղջյանին և 1966թ. ծնված Վարուժան Շահինյանին:
Լ. Բաղրամյանը տեղափոխվել է «էրեբունի» բկ, առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Վ. Շահինյանը և Զ. Բաղջյանը` Մասիս քաղաքի բկ, առողջական վիճակը գնահատվել է բավարար:








































