Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է թիմի սաներին ապավինելու հարցի շուրջ: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը: Կատալոնյան թիմը շատ է վստահում իր երկրորդ թիմի ֆուտբոլիստներին: Այս առումով «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն անհամեմատելի են:
«Ինձ համար բարդ է խոսել այլ ակումբների մասին: Ես գիտեմ՝ ինչ աշխատանքներ են իրականացվում «Բարսելոնա»-ում ու ինչեր են եղել տարիներ շարունակ: Խնդիրն այն է, որ պետք չէ վախենալ սաներին վստահելուց. դա է հաղթանակի հասնելու գլխավոր գրավականը:
Եթե մենք վստահում ենք սաներին, սակայն չենք հաղթում, խնդիրը սաներին վստահելը կարող է չլինել. մարդիկ գուցեև մեզ չհասկանան»,- ասել է Վիլանովան:







































