Բազմաթիվ աստղերի համար կարևորն այն չէ, թե իրենք ինչպիսի տեսք ունեն կյանքում, այլ ավելի կարևոր է, թե ինչպիսին են երևում խցիկի առաջ: Լուսանկարում հաջողված տեսք ունենալը շոուբիզնեսի գեղեցկուհիների առաջնային խնդիրներից մեկն է: Հարցման ենթարկելով հազարավոր կանանց` սոցիոլոգները կազմել են ամենաֆոտոգենիկ կանանց վարկանշային աղյուսակը:
Բրիտանուհի 26-ամյա երգչուհի Շերիլ Քոուլը, ով հայտնի է դարձել Girls Aloud խմբում ներգրավված լինելու շնորհիվ, իսկ այժմ հաջող հանդես է գալիս որպես մենակատար, գերազանցել է աշխարհի ամենասեքսուալ կանանց` Անջելինա Ջոլիին և Մեգան Ֆոքսին` այդ աղյուսակում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հենց նրա իդեալական դեմքն են 4000 մասնակից անվանել ամենաֆոտոգենիկը:
Շերիլ Քոուլից հետո աղյուսակում հայտնվել են Օդրի Հեպբերնը և Անջելինա Ջոլին` զբաղեցնելով երկրորդ և երրորդ հորիզոնականները:
Ամենաֆոտոգենիկ կանանց թոփ տասնյակը.


1.Շերիլ Քոուլ


2.Օդրի Հեպբերն


3.Անջելինա Ջոլի


4.Բեյոնսե Նոուլզ

5.Արքայադուստր Դիաննա


6.Մերելին Մոնրո


7.Քեթրին Զեթա Ջոնս


8.Մեգան Ֆոքս


9.Բրիջիտ Բարդո

10.Գրեյս Քելլի









































