Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունենում տրանսպորտային ծառայությունների աշխատակիցների 24-ժամյա գործադուլը, որը խաթարում է հազարավոր մարդկանց առօրյա կյանքը, ովքեր սովորաբար աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով:
Արվարձանային գնացքները և մետրոն սպասարկող աշխատակիցներն ուրբաթ օրն աշխատանքի դուրս չեն եկել՝ ի նշան բողոքի կառավարության խիստ տնտեսման նոր միջոցների դեմ, որի քվեարկությունը պետք է տեղի ունենա խորհրդարանում հաջորդ շաբաթ:
Օրենսդիրները կորոշեն՝ արդյոք արժե պետական ծախսերը կրճատել և հարկերը մեծացնել մոտակա երկու տարվա ընթացքում:
Օտարերկրյա վարկատուները Հունաստանին սպառնում են դադարեցնել երկրին վարկ տրամադրել, եթե խիստ տնտեսման միջոցներ չձեռնարկվեն:








































