Թուրքիայի բնակիչը խոստովանել է իր երկու կանանց սպանությունը երկրի կենտրոնական հեռուստաալիքներից մեկով ծանոթությունների շոուի ժամանակ: Այս մասին հաղորդում է Hurriyet պարբերականը:
Թերթի տվյալներով` 62-ամյա Սեֆեր Ցալինակը, որը թուրքական լսարանին պատմել է իր հանցագործությունների մասին, պնդել է, որ ինքը հանգամանքների զոհ է եղել և այժմ պատրաստ է կյանքի նոր ուղեկցուհի գտնել:
Հաղորդավարը պնդել է, որ հյուրը լքի տաղավարը, սակայն տղամարդը չի ենթարկվել նրան` հայտարարելով, որ կանայք չպետք է վախենան իրենից, քանի որ ինքը յուրացրել է դասը:
Ավելի ուշ Ցալինակն ասել է, որ ընդհանուր առմամբ կալանավայրում է եղել 14 տարի և երկու դեպքում էլ ազատ է արձակվել համաներմամբ:










































