Մոռացեք ոսկով և Swarovski քարերով պատված սմարթֆոնների մասին: Նորաձևության վերջին ճիչը մարմարից պատրաստված սմարթֆոնն է։
Grand Touch Executive այս հեռախոսը ստեղծվել է կանադական Mobiado ընկերության կողմից՝ երկու տարում: Այն հանրությանն է ներկայացվել մի քանի օր առաջ:
В Grand Touch Executive-ի պատրաստման մեջ օգտագործվել է ոչ միայն մարմար, այլև Mobiado-ի ներկայացուցիչների խոսքերով «քարե հիբրիդային նյութ»:
Սմարթֆոնի արտադրության մեջ օգտագործվել է մարմար ու գրանիտ: Հեռախոսի կոճակներն ու հակառակ կողմը շափյուղայից են:
Այս հեռախոսի տեխնիկական տվյալներն են. հինգ մեգապիքսելանոց տեսախցիկ, 4,65 դյույմանոց սենսորային էկրան S-AMOLED, 16 գեգաբայթ հիշողություն, ինչպես նաև՝ Bluetooth և Wi-Fi:
Գնի մասին ոչինչ հայտնի չէ: Նոր հեռախոսները դժվար թե մոտ ժամանակներս հայտնվեն շուկայում. դրանք առայժմ երևում են միայն ընտրյալների համար նախատեսված փակ միջոցառումներում:









































