Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել աշխատելու համար նախագահական նստավայրից տեղափոխվել Պետական գրասենյակ: Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ դա կապված է նախագահական նստավայրի պահպանման վրա ծախսվող գումարների առավելագույն կրճատման հետ: Իվանիշվիլին ընդգծել է, որ նախագահական նստավայրի միայն էլեկտրաէներգիայի վարձը կազմում է 800,000 լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարի), իսկ պետբյուջեն մտադիր չէ իր վրա վերցնել այդպիսի ծախսեր:
Իվանիշվիլին նաև ընդգծել է, որ 2013 թվականին դառնալու է պետության առաջին դեմքը և նախագահական նստավայրն անցելու է իր ենթակայության տակ՝ թեև ինքը մտադիր չէ տեղափոխվել այնտեղ:







































