Monday, 15 06 2026
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում

ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի տակի եղածը

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև համագործակցության մասին Լևոն Զուրաբյանի հայտարարությունը նրա անձնական կարծիքն է: Հրանտ Բագրատյանն իհարկե մի փոքր սխալվում է, որովհետև այդ անձնական կարծիքից մի քանի օր անց ՀԱԿ-ի առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը Կոնգրեսի դիրքորոշումն է: Եվ ինչն է ուշագրավ. Այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը մասնակցում են Կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների դատավարությանը, բնականաբար զորակցության կոնտեքստում: Այսինքն՝ ԲՀԿ-ն պատասխան ժեստն է անում Կոնգրեսին, որը ըստ էության պաշտոնականացրեց ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին իր տեսակետները: Այսինքն՝ Հրանտ Բարգատյանի հայտարարությունները, թե Կոնգրեսում իր հարցերին ի պատասխան ասում են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունն ընդամենը մարտավարության հարց է, և լուրջ բան տակը չկա, իրականում այնքան էլ այդպես չէ, և տակն ինչ որ բան կա, և այդ բանն այնքան լուրջ է, որ կարող է մեծ հարված հասցնել ՀԱԿ-ի̀ առանց այդ էլ խաթարված հեղինակությանը:

Սակայն ՀԱԿ-ի հեղինակության մասին թող մտածեն այդ՝ կուսակցություն դարձած շարժման անդամները, իսկ հասարակության համար իհարկե կարևոր է այն, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ինչ կարգի համագործակցություն են ծավալում քաղաքական դաշտում, որը կարող է բերել որոշակի նոր իրողությունների: Այսինքն՝ խնդիրն այդ իրողությունների էությունն է: Այն, որ ԲՀԿ-ական պատգամավորները գնում են ՀԱԿ-ական երիտասարդների դատին՝ ողջունելի է: Իհարկե պետք է պաշտպանել և սատարել երիտասարդներին, որոնք, ըստ էության, դառնում են քաղաքական հետապնդումների և ինտրիգների զոհ: Սա մի կողմ, այստեղ երևի թե քննարկելու հարց չկա: Հարցը պարզապես այն է, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ առևտրի արդյունքում է միայն զորակցում երիտասարդներին, և դեռ հարց է, թե մինչև երբ և ինչքան է զորակցելու: Այսինքն՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը անգամ այս հարցն են դարձրել քաղաքական առևտրի առարկա, ինչը նշանակում է, որ այս դեպքում էլ ՀԱԿ-ի երիտասարդների խնդիրը ընդամենը քաղաքական մանրադրամի է վերածվել ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի այսպես ասած քաղաքական դեմքերի հարաբերություններում: Եվ այս փոքր, լոկալ դեպքը ըստ էության առավել լայն խաղադաշտի վրա այս երկու կուսակցությունների ծավալած աղի մանրակերտն է: Այսինքն՝ եթե կոնկրետ գործընթացում մանրադրամի կարգավիճակում են հայտնվում ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, ապա ավելի լայն իմաստով նման իրավիճակում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դնում են հասարակությանը: Եվ այստեղ արդեն այդ ամենը «անձնական կարծիքներին» վերագրելը այլևս մի փոքր ժամանակավրեպ և անարդյունավետ դիրքորոշում կամ մարտավարություն է այն անձանց համար, ովքեր իրապես սկզբունքային են իրենց քաղաքական դիրքերում: Առավել ևս, որ այդ գործիչների համար ավելի ու ավելի օրակարգային է դառնում նման տրանսֆորմացիոն առևտրի պայմաններում սեփական դիրքերը պահպանելու խնդիրը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում