Ջենիֆեր Լոուրենսը անհանգստանում է, որ երկրպագուները շուտով կհոգնեն իրենից:
«Ոչ ոք չի կարող մշտապես պաշտելի լինել: Ես կհոգնեցնեմ մարդկանց: Ես շատ եմ զայրացնում, որովհետև ամեն անգամ կարմիր գորգի վրա հայտնվելով հիպերակտիվություն եմ դրսևորում, քանի որ չափից ավել եմ խմել: Ես նույնիսկ ֆոտոռումբ չեմ կարողանում անել, երբ դրա համար հարմար առիթ է»,- պատմել է 23-ամյա աստղը:
Նիքոլաս Հիլթոնի հետ հանդիպող Լոուրենսը փորձում է ինչ-որ կերպ հաղթահարել իր թերությունները, քանի որ հոգնել է անթիվ կատակների հերոսուհին լինելուց:
Ի դեպ, վերջերս Լոուրենսը պատմել է, որ «Օսկարի» երեկույթի ժամանակ իր սիրտը խառնել է Մայլի Սայրուսի առաջ: Երգչուհին խորհուրդ է տվել դերասանուհուն հավաքել իրեն:











































