ԱՄՆ-ի պետդեպարտամենտը զգուշացնում է ԱՄՆ-ի քաղաքացիներին Ուկրաինայի հարավ-արևելք ու Ղրիմ այցելության վտանգների մասին, ինչպես նաև խնդրում է հետաձգել պլանավորած ուղևորությունները: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կայքում` գրում է Gazate.ru-ն:
Ուկրաինայի ընդդիմադիրների ու անվտանգության ուժերի միջև բախման վտանգի պատճառով ամերիկացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ Խարկով, Դոնեցկ, Լուգանսկ և Օդեսսա այցելություններից:
Թվարկված քաղաքների թվում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ցուցակում նշվել է Ղրիմը, քանի որ նրա տարածքում ռուսական զորքեր կան:









































