Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ իր ապագայի վերաբերյալ ասեկոսեները, որոնք հայտնվում եմ մամուլում, սուտ են, և ոչ մի կապ չունեն իրականության հետ:
«Վերջին տարում մամուլում իմ մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվել: Գրվածների մեծամասնությունը սուտ է: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է:
«Բարսելոնա»-ի կարգավիճակն այժմ ավելի հարմարավետ է, քան մի քանի շաբաթ առաջ: Կա իրական հնարավորություն, որ մենք կհաղթենք ազգային առաջնությունը: Ամեն ինչ մեզանից է կախված:
Մենք պետք է մեր հնարավորություններից քաղենք առավելագույնը. ընձեռնված հնարավորություններից ևս մեկ անգամ չօգտվելու իրավունք չունենք»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրն օրերս համաձայնեցրել է «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագիր ստորագրելու պայմանները:





































