ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նոր պայմանագիր է ստորագրել թիմի հետ: 48-ամյա մասնագետի համաձայնագրի ժամկետը կլրանա 2018թ.:
Բլանը ՊՍԺ-ն գլխավորել է 2013թ. ամռանը՝ ստորագրելով 2 տարվա պայմանագիր: Ակումբը նրա գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել Ֆրանսիայի լիգայի գավաթն ու Ֆրանսիայի սուպերգավաթը:
Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ն Բլանի գլխավորությամբ հասավ մինչև քառորդ եզրափակիչ՝ ճանապարհը զիջելով Լոնդոնի «Չելսի»-ին:
«Երջանիկ եմ, որ շարունակելու եմ աշխատանքը ՊՍԺ-ում: Ցանկանում եմ այս նախագծի մասը կազմել: Այն ամենահավակնոտ, երկարաժամկետ ու հեռանկարային նախագիծն է եվրոպական ֆուտբոլում»,- հայտարարել է Բլանը:






































