Իտալական «Ռոմա»-ն լրջորեն դիտարկում է սերբ հարձակվող Նիկոլա Ջուրջիչի տրանսֆերը գնելու հավանականությունը: Ներկա պահին Ջուրջիչը բավականին հաջող հանդես է գալիս Շվեդիայի «Հելսինգբորգ» թիմում:
26-ամյա հարձակվողը, ում իրավունքները պատկանում են «Հաուգեսունդ» թիմին, այս մրցաշրջանի 10 խաղերում 9 գոլ է հեղինակել:
Նշվում է, որ Ջուրջիչի տրանսֆերը գնելու համար «Ռոմա»-ն պետք է պայքարի անգլիական «Ֆուլհեմ»-ի հետ, որը նույնպես դեմ չէ իր կազմում տեսնել սերբ խաղացողին:
«Ռոմա»-ն պատրաստվում է խաղացողին առաջարկ ներկայացնել արդեն այս ձմեռ:








































