Թբիլիսիում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել է պաշտպանության ոլորտում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև եռակողմ համագործակցության հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին՝ հայտնում է contact.az-ը:
«Մենք ռազմական ոլորտում համագործակցում ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ, սակայն դրանք երկկողմ հարաբերություններ են: Այժմ խոսքը եռակողմ համագործակցության անցնելու մասին է»,- նշել է նա:











































