Մայիսի 5-ին 59-ամյա դերասանն ու նրա 35-ամյա կինը աղջիկ են ունեցել: Աղջիկը լույս աշխարհ է եկել ԼոսԱնջելեսի հիվանդանոցներից մեկում: Փոքրիկին անվանել են Էվելին Փենն` հաղորդում է SPLETNIK.ru-ն:
Ըստ աղբյուրի խոսքերի` նորածնի քաշը կազմել է 3.3 կիլոգրամ: Հաղորդվում է, որ փոքրիկն ու իր մայրիկը իրենց շատ լավ են զգում:
Նշենք, որ Էվելինը Բրյուսի թվով հինգերորդ աղջիկն է: Զույգը դաստիարակում է երկուամյա Մեյբել Ռեին, ինչպես նաև Դեմի Մուրի հետ ամուսնությունից դերասանը երեք աղջիկ ունի` Ռումեր, Սքաութ և Թալուլա:


<img src=”http://blog.1in.am/wp-content/uploads/2014/03/topsales.png”>







































