«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ Պոլ Սքոուլզը և Քրիշտիանու Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստներն են, որոնց հետ իրեն հաջողվել է խաղալ: Ռունիի կարծիքով՝ նրանք տիրապետում են յուրահատուկ որակների:
«Սքոուլզը և Քրիշտիանուն լավագույններն էին,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն: Պոլին միշտ հաջողվում էր վերահսկել խաղը և հրաշալի փոխանցումներ կատարել դաշտի ցանկացած հատված: Այուամենայնիվ, խաղացողի՝ հաղթանակներում ունեցած նշանակության տեսանկյունից Քրիշտիանու Ռոնալդուն իրեն հավասարը չուներ»:







































