Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Մարիուպոլը ներկայումս գտնվում է ուկրաինացի ուժայինների վերահսկողության ներքո:
«Մարիուպոլը լիովին ապաարգելափակված է, բաց է երթևեկությունը փողոցներով և հասանելիությունը բոլոր վարչական շենքերին»,- Ավակովի խոսքերն է մեջբերում ՆԳՆ կայքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զինվորականները զբաղեցրել են քաղաքապետարանի շենքը:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ քաղաք են մտել ուկրաինական տանկերի շարասյուներ: Ականատեսների վկայությամբ՝ ռազմական տեխնիկա է նկատվել քաղաքի տարբեր շրջաններում: Ընդհանուր առմամբ՝ բնակիչները քաղաքում հաշվել են մոտ 30 տանկ:









































