Ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է թիմի՝ «Ակտոբե»-ից կրած պարտությունը (0:2):
«Առաջին հերթին շնորհավորում եմ «Ակտոբե»-ին: Մենք խաղացինք որակյալ, խաղակցված ու կազմակերպված թիմի հետ: Ես դեռ ընդամենը 14 օր եմ թիմում: Ունենք թույլ տեղեր, բայց չեմ հրապարակի դրանք: Այդ ուղղությամբ, իհարկե, աշխատելու ենք:
Այն, որ «Ակտոբե»-ն Ղազախստանի չեմպիոնն է, ապացուցվում է նրանց ցուցադրած խաղով: Խորամանկությունը չէ, որ չի բավականացնում մեզ: Խնդիրներ կան հարձակման գծում, բայց հնարավոր չէ ամեն ինչ անմիջապես փոխել: Հարձակման գծում խաղացողները չեն զգում միմյանց:
Թիմը չի կարող խաղակցված լինել, եթե կան 4-5 նոր ֆուտբոլիստներ, որոնցից 3-4 մշտապես մեկնարկային կազմում են: Ֆուտբոլ չեն խաղում գրքով. խաղացողները պետք է որոշումներ կայացնեն ինքնուրույն»:








































