Հետազոտությունների համաձայն` Երկրի վրա կյանքի ավելի բարձր միջին տևողությամբ մի քանի հատված կա: Տեղի բնակիչների երկարակեցության բանալին առողջ սննդակարգն է, այդ թվում` ըմպելիքները:
Միջերկրածովյան հատվածում նորմալ է համարվում օրական մի քանի գավաթ կարմիր գինի ըմպելը: Ըստ վիճակագրության` գինու սիրահարների կյանքի տևողությունը գերազանցում է ոչ ալկոհոլային խմիչքներ նախընտրողների կյանքի տևողությանը:
Ասիական երկրներում մարդիկ ամեն օր թեյ են խմում: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ավանդական ըմպելիքը հնարավորություն է տալիս կրճատելու սրտային, լյարդի, ուռուցքային հիվանդություններով և շաքարախտով հիվանդանալու վտանգը:








































