Մայիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունել է Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարիո Գոդինյո դե Մատուշին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով զրուցակցին փոխնախարար Մանասարյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մատուշը վստահեցրել է, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում երկուստեք նշվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման, գիտական և մշակութային կապերի սերտացման կարևորության մասին։









































