Այսօր` մայիսի 7-ին Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը աջ ծնկի վիրահատության կենթարկվի Բարսելոնայում:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` հարձակվողական ոճի կիսապաշտպանի մասնակցությունն աշխարհի 2014 թվականի առաջնությանը հարցական է:
26-ամյա ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ուներ «Նապոլի»-ի դեմ մարտի 30-ին կայացծ հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով:








































