Մանուել Գարսիա Կիլոնը՝ Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ռաուլ Ալբիոլի գործակալը, մեկնաբանել է լուրերն այն մասին, թե իբր իսպանացի ֆուտբոլիստը պատրաստվում է լքել «Ռեալ»-ը՝ հեռանալով Ա Սերիա:
«Նա ու Մոուրինյոն բացառապես լավ փոխհարաբերություններ ունեն: Ինքը՝ Ալբիոլը, երբեք չի դիմել ինձ այլ ակումբ տեղափոխության հարցով: Նա «Ռեալ»-ի հետ պայմանագիր ունի հինգ տարի ժամկետով և լիովին գոհ է: «Յուվենթուս»-ն ու «Միլա՞ն»-ը. ես ոչ մի զանգ չեմ ստացել նրանց կողմից»,- ասել է Կիլոնը:





































