Մայիսի 7-ը համաշխարհային գիտության և տեխնիկայի պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի օր՝ հայտնում է Calend.ru-ն: 1895 թվականի այս օրը ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ցուցադրել է իր կողմից ստեղծված ռադիոընդունիչը: Այս օրն առաջին անգամ նշել են 1925 թվականին, սակայն ամեն տարի Ռադիոյի օրը սկսել են նշել 1945 թվականից:
Կարծես բոլորովին վերջերս են ռուս Պոպովն ու իտալացի Մարկոնին փորձել էլեկտրամագնիսական տատանումները վերափոխել մարդկային խոսքի: Մեկ դարից քիչ ժամանակ առաջ սա համարվում էր հրաշք, իսկ արդեն այսօր ռադիոն, հեռուստատեսությունը, բջջային կապը մեր կյանքում դարձել են բնական ու սովորական:









































