ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը ֆինանսավորել է՝ գնելու հատուկ սարքեր սահմանները պաշտպանելու համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Պենտագոնին:
«Դեսպանատունը Կիևում գնել է և նրանց է փոխանցել վառելիքի պոմպեր, հաղորդալարեր, մարտկոցներ և ավտոմեքենաների համար այլ պահեստամասեր, հեռադիտակներ, ինչպես նաև ուկրաինացի սահմանապահների համար կապի միջոցներ, որպեսզի նրանք կարողանան օգտագործել դրանք սահմանների անվտանգությունն ապահովելիս»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:







































