Բրիտանական Sun թերթի տեղեկատվության համաձայն` պրոդյուսեր Դևիդ Քինգը պատրաստ է 100 հազար ֆունտ ստեռլինգ վճարել միայն այն բանի համար, որ արքայազն Հարին հայտնվի բեմում և հանդիսատեսին պաշտոնապես ներկայացնի «Գայթակղության ստվերներ» սթրիփթիզի տարրերով գիշերային շոուն:
«Այս ամառ արաքայազն Հարին իրեն դրսևորեց որպես իսկական փլեյբոյ: Ես համարձակություն հավաքեցի և նամակ ուղարկեցի պալատ, որպեսզի նրան բեմ հրավիրեմ: Դա լուրջ առաջարկ է»,-հայտարարել է Քինգը:
Պրոդյուսերը նշել է, որ պատրաստ է հոնորարը փոխանցել ցանկացած բարեգործական կազմակերպության՝ Հարիի ընտրությամբ:
Պարբերականը նշում է, որ անցյալում Դևիդ Քինգի «Պարի հոգի» հայտնի շոուն 15 տարվա ընթացքում վաճառել է ավելի քան 30 միլիոն տոմս:









































