Տոկիոյի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ցուցադրել են մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մի քանի սենսորային սարքավորումներից, օրինակ՝ սմարթֆոններից և պլանշետներից, ստեղծել միասնական էկրան։
Այս գաղափարը ստացել է Pinch անվանումը՝ կապված մատների ժեստի հետ, որն օգտագործվում է էկրանի վրա երկու հարմարանքների միավորման համար:
Այն բանից հետո, երբ միացումը կարգավորվում է, երկու դիսփլեյների վրա երևում է ընդհանուր պատկեր:
Ապարատները կարելի է համակցել, ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական դիրքով: Սարքավորումների դիսփլեյները, որոնցից կազմվում է էկրանը, կարող են լինել տարբեր չափերի, օրինակ՝ մի սարքավորումը կարող է լինել սմարթֆոն, իսկ մյուսը` պլանշետ:








































