Բերլուսկոնիին մեղադրում են անչափահաս մարմնավաճառ Ռուբիի ծառայություններից օգտվելու մեջ, ով անլեգալ գտնվել է Իտալիայում 2010 թվականին: Բեռլուսկոնին մեղադրվում է նաև Ռուբիին անօրինական ճանապարհով քրեական հետախուզությունից ազատելու համար. անչափահասը 3 հազար եվրո է գողացել:
Այդ ամենը հայտնի է դարձել Ռուբիի ցուցմունքներից: Եթե Բեռլուսկոնիի մեղքն ապացուցվի, նրան 15 տարվա ազատազրկում է սպասվում: Իտալիայի նախկին նախագահի դատապաշտպանը որոշում է կայացրել որպես վկա դատարան հրավիրել Ռոնալդուին: Բանն այն է, որ Ռուբին հայտ է ներկայացրել նաև պորտուգալացի ֆուտբոլիստի դեմ` իբր Ռոնալդուն կապ է ունեցել իր հետ Միլանում:
Հանրահայտ ֆուտբոլիստին հաջողվել է ապացուցել, որ նշված ժամանակահատվածում ինքը բացակայել է քաղաքից:
Բեռլուսկոնիի գործով դատավարությունը նշանակված է նոյեմբերի 5-ին: Ինքը` 76-ամյա Բեռլուսկոնին այդ օրը ներկա չի լինելու: Նա հայտարարել է, որ Քենիա է մեկնելու` «Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավար Ֆլավիո Բրիատորեին այցելության:





































