Առաջիկա երկու տարվա ընթացքում Դուբայում կհայտնվի առանց վարորդի, կամ այլ կերպ ասած, ապագայի ավտոմեքենա՝ հաղորդում է Gulf News թերթը:
PRT համակարգը քաղաքային և մերձքաղաքային բարձրտեխնոլոգիական տրանսպորտի տեսակ է, որը ավտոմատ տեղափոխում է ուղևորներին տաքսի ռեժիմում: Նման համակարգեր սկսել են մշակել դեռևս 1953 թ-ից, սակայն դրանց ներմուծումը կբարդացներ շարժման անվտանգությունը:
Ներկա դրությամբ՝ աշխարհում տրանսպորտի այդ տեսակը գործում է միայն Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում: Համակարգը ուղևորների համար հասանելի էր դարձել 2010 թ-ին: Հիմա այն փորձարկման կարգով գործում է նաև Աբու-Դաբիում:








































