Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսով է, որ իր թիմի երկրպագուները պատշաճ վերաբերմունք կցուցաբերեն իրենց նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսիի նկատմամբ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:
Նշենք, որ խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 3-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Վան Պերսին նախորդ ամռանը հեռացավ «Արսենալ»-ից՝ տեղափոխվելով հենց «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Հուսով եմ՝ մեր երկրպագուները կհարգեն Պերսիին, չէ՞ որ նա ութ տարի մեր թիմի մարզաշապիկով է խաղացել և շատ բան է արել մեր ակումբի համար:
Մենք դեմ ենք խտրականությանը: Անցած շաբաթ անցանկալի միջադեպ եղավ: Չգիտեմ՝ ինչ են պատրաստվում անել մեր երկրպագուները, բայց հույս ունեմ, որ լավ կընդունեն Վան Պերսիին»,- Sky Sports-ը փոխանցում է Վենգերի խոսքերը:








































