Irib News-ի փոխանցմամբ՝ երեկ Իրանի արևմուտքում ավարտվել են Zolfaghar-91 երկրի ցամաքային զորքերի խոշոր դեսանտային զորավարժությունները, որոնք անցկացվել են հոկտեմբերի 29-31-ը: Դրանք ղեկավարել է Իրանի ցամաքային զորքերի արևմտյան օկրուգի օպերատիվ շտաբի պետ, բրիգադի գեներալ Մանուչեհր Կազեմին:
Վերջինիս խոսքերով՝ դեսանտային զորավարժությունների ժամանակ կատարվել են դրված բոլոր առաջադրանքներն ու նպատակները, գնահատական է տրվել ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությանն ու երկրի պաշտպանունակության բարձրացմանը:
Գեներալը հավելել է, որ այս զորավարժություններն ի ցույց են դրել Իրանի ցամաքային զորքերի հզորությունն ու վկայում են, որ Իրանի զինված ուժերը գտնվում են մարտական լրիվ պատրաստվածության վիճակում և ունակ են պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունն ու հետ մղելու յուրաքանչյուր ագրեսիա կամ ոտնձգություն:







































