Ուկրաինացի բռնցքամարտիկ ու քաղաքական գործիչ Վլադիմիր Կլիչկոն ու ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետյերը հետաձգել են հարսանիքը Ուկրաինայում ճգնաժամի պատճառով, գրում է People-ը: Այս մասին դերասանուհին հայտնել է իր վերջին հարցազրույցներից մեկում:
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, որոշակիորեն ամեն ինչ հետաձգում է: Սակայն մենք ժամանակ ունենք»,- ասել է դերասանուհին:
Թե որքան ժամանակով է հետաձգվել հարսանիքը՝ չի նշվում:












































