ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անտարբեր չէ ֆուտբոլի նկատմամբ: Գնդակով մանևրումներով նրա լուսանկարներից ֆոտոշարք է ներկայացնում Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնի է դառնում լուսանկարների ներքո արված մեկնաբանություններից, նա ժամանակը գնդակով է անցկացնում հիմնականում այն դեպքերում, երբ նրա օդանավը վերալիցքավորման նպատակով կանգ է առնում:
Ամենահետաքրքիրը Քաբուլում ԱՄՆ դեսպանատանն արված լուսանկարն է, որտեղ նա աֆղան կին ձեռնարկատերերին ընդունելիս գլխով գնդակին հարված է հասցրել (2013-ի մարտի 26):








































