Հունաստանի խորհրդարանում կրճատվում է իշխող կոալիցիայի մեծամասնությունը տնտեսման կոշտ միջոցառումների ընդունման մասին խիստ կարևոր քվեարկությունից առաջ:
Mega հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՊԱՍՕԿ կուսակցության պատգամավոր Միխայիլ Կասիսը հայտարարել է, որ դուրս է եկել դաշինքից:
«Այժմ ես անկախ պատգամավոր եմ և չեմ պատկանում ՊԱՍՕԿ-ին»,- հայտարարել է Կասիսը՝ հավելելով, որ դեմ է քվեարկելու 14 միլիարդ եվրոյի չափով տնտեսման միջոցառումներին, որոնք պետք է ընդունվեն ԵՄ և ԱՄՀ-ի 31.5 միլիարդ եվրո վարկի դիմաց:
ՊԱՍՕԿ-ի ևս երեք պատգամավոր սպառնացել են դեմ քվեարկվել կամ մնալ ձեռնպահ:
Եռակուսակցական կոալիցիայի անդամները զբաղեցնում են խորհրդարանի 300 տեղերից 176-ը: Կասիսի հեռանալուց հետո ՊԱՍՕԿ-ում մնում է 32 պատգամավոր, իսկ վարչապետ Անտոնիս Սամարիսի կուսակցությունում՝ 127:
Հունական արհմիություններն իրենց հերթին ուժեղացրել են ճնշումը կառավարության վրա՝ նոյեմբերի 6-7-ը հայտարարելով 48-ժամյա գործադուլ ընդդեմ տնտեսման միջոցառումների:








































