Ֆլորիդայի նահանգում սովորական ձկնորսը երկար ժամանակ չի կարողացել դուրս գալ ցնցումից, երբ իր ցանցում սովորական ձկնեղենի հետ միասին հրեշ է հայտնաբերել, հաղորդում է Huffington Post-ը:
Նախքան փտած ատամներով հսկայական հրեշին ջուրը նետելը, ձկնորսը մի քանի անգամ լուսանկարել է իր որսին: Ահասարսուռ շնաձկան հետ ծանոթությունից մի քանի օր անց նա իր որսի մասին տեղեկացրել է օվկիանոսագետներին:
Կենսաբաններն ասել են, որ Կառլ Մուրին հաջողվել է հազվագյուտ շնաձկան բռնել: Այն այս դասի ամենաքիչ հանդիպող ձկներից է: Դրանց հետևելու ամբողջ ժամանակահատվածում հաջողվել է միայն նմանատիպ երկու շնաձուկ տեսնել:








































