Ինչպես գիտեք, Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին չեմպիոնության համար պայքարում են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիվերպուլ»-ը, որոնք առաջնության ավարտից 2 տուր առաջ ունեն 80-ական միավոր, սակայն այս պայքարում առավելությունը «քաղաքայիններ»-ի կողմն է, քանի որ վերջիններս «Լիվերպուլ»-ի հետ անձնական դիմակայություններում առավելություն ունեն:
Այս ամենը չի վրիպել Goal.com-ի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի ուշադրությունից: Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը, որտեղ Մանուել Պելեգրինիի ամենագնացը շաժրվում է առաջ, իսկ նրան փորձում է կանգնեցնել «Լիվերպուլ»-ը:







































