Բրիտանական ավելի քան 20 ռոք-փառատոներ, ներառյալ T in the Park-ը և Bestival-ը, արգելել են իրենց միջոցառումների ժամանակ օրինական խթանիչներ վաճառել, գրում է BBC-ն:
Don’t be in the Dark about Legal Highs («Իմացիր ճշմարտությունը օրինական նյութերի մասին») արշավի շրջանակներում Անկախ փառատոների ասոցիացիայի անդամները այսօրվանից սկսած մասնակցում են «Թվային բլեքաութ» ակցիային: Օրվա ընթացքում նրանց կայքերը վառվող լամպով և արշավի կարգախոսով սև էկրան կցուցադրեն:
Դատաբժիշկների տվյալներով՝ 2012 թ. Բրիտանիայում 68 մարդ է մահացել չարգելված խթանիչներից: Այդ նյութերի թվին են պատկանում էֆեդրինը, դեքստրոմետորֆանը, մետոքսետամինը, ուրախացնող գազը, էֆիրը, մարիխուանան, օփիոիդները, հալյուցինագեն սնկերը և կակտուսների որոշ տեսակներ:








































