Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի Նախարարների կաբինետի համատեղ նիստը` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ, տեղի կունենա մայիսի 13-ին Բրյուսելում: Այս մասին գրում է Cenzor.net-ը:
«Եվրահանձնաժողովը մտադիր է օգնել Ուկրաինային և վստահ լինել այն բանում, որ Ուկրաինան ունի անհրաժեշտ աջակցությունը երկրին անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումներն իրականացնելու համար, որոնք հետապնդում են ժողովրդավարական, անկախ և բարգավաճ Ուկրաինա կառուցելու նպատակներ»,- ասվում է հաղորդագրությունում:







































