Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանը հումանիտար օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին ՝ «Սենդի» փոթորիկի հետևանքների վերացման համար: Իրանի Կարմիր մահիկ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում օգնել ամերիկյան ժողովրդին:
Այդ կապակցությամբ նա համապատասխան նամակ է հղել ԱՄՆ-ի Կարմիր խաչի ընկերությանը: Նամակում մտահոգություն է հայտնվում բնական աղետի հետևանքով ամերիկյան ժողովրդի կրած վնասների կապակցությամբ և պատրաստակամություն է հայտնվում հումանիտար օգնություն ուղարկել տուժած ամերիկացիներին:









































