Համացանցում հայտնվել են չինական կործանիչի հերթական լուսանկարները, որը ստացել է Shenyang J-31 անվանումը: Ինչպես հաղորդում է Flightglobal-ը` լուսանկարներում ամենայն հավանականությամբ պատկերված է կործանիչի առաջին թռիչքը:
Թռիչքի ընթացքում ինքնաթիռին ուղեկցել են երկու Shenyang J-11 կործանիչներ: Օդում J-31 մնացել է գրեթե տասը րոպե:
Չինական կործանիչի առաջին լուսանկարները հայտնվել են սեպտեմբերի կեսերին: Այն ժամանակ լրատվամիջոցների մեծամասնությունը կնքել են այն J-21 անունով: Ենթադրվում է, որ այն կարող են անվանել նաև J-31 և F-60: Չինական իշխանությունները պաշտոնապես չեն հաղորդել նոր ինքնաթիռի ստեղծման և անվան մասին:
Արտաքնապես Shenyang J-31-ը հիշեցնում է ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 Raptor և F-35 Lightning II կործանիչներին:









































