Լեգենդար բռնցքամարտիկ, 72-ամյա Մոհամեդ Ալին հայտարարել է, որ հուսով է ականատես լինել աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկի՝ անպարտելի Ֆլոյդ Մեյուեյզերի, և WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոյի մենամարտին:
«Շնորհավորում եմ Ֆլոյդ Մեյուեյզերին: Նրա հանգստից հետո կարող ենք ականատես լինել Մենի Պակյաոյի հետ մենամարտին»,- Twitter-ի իր էջում գրել է Ալին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Մեյուեյզեր-Պակյաո մենամարտը տեղի է ունենալու 2015թ.:









































