Մայիսի 18-ին ժամը 14:00-ին Հայաստանի անկախության ճակատագրով մտահոգված մի խումբ անհատների նախաձեռնությամբ տեղի կունենա հավաք Երևանի Ազատության հրապարակում և երթ դեպի ՌԴ դեսպանատուն՝ ընդդեմ Կրեմլի հակամարդկային և օկուպանտ քաղաքականության ( հատկապես Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը): Այս մասին տեղեկանում ենք «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Նախաձեռնությունը սատարում է նույն օրը Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում պուտինիզմի դեմ կայանալիք բողոքի ակցիաներին։ ՌԴ դեսպանատնից երթը կշարունակվի դեպի Բաղրամյան-26:
Նախաձեռնողներ`․
Առուստամյան Գայանե
Բարսեղյան Կարեն
Եղնուկյան Էլմոն
Իոննիսյան Դանիել
Խոսրովյան Իշխան
Հակոբյան Յուրա
Հակոբյան Շողեր
Հայրապետյան Ֆելիքս
Հայրիկեան Պարոյր
Շահնազարյան Դավիթ
Սարուխանյան Գագիկ
Սաքունց Արթուր
Ֆիդանյան Դավիթ
Նախաձեռնողներին միացել են՝․
Զատիկեան Վրէժ
Լուլուկեան Վահան
Ծատրյան Արծվին
Կարապետյան Միքայել
Ղազինյան Նազիկ
Տրիբունեան Վարուժան
Կարող են միանալ և հավասարազոր նախաձեռնողներ դառնալ բոլորը։ Նախահավաք կլինի մայիսի 11-ին ժամը 16։00-ին Ազատութեան հրապարակում









































