Մեծ Բրիտանիայում բանկերի և շինարարական ընկերությունների վտանգավոր կողոպտիչ՝ Գանգեր կոտրող մականվամբ Մայքլ Ուիթլին փախել է՝ հայտնում է The Daily Mirror-ը: 55-ամյա Ուիթլին իր պատիժը կրելիս է եղել Շեպպի կղզու HMP Standford Hill բաց տիպի բանտում: Ժամանակավոր ազատ արձակումից հետո հանցագործը չի վերադարձել ուղղիչ հաստատություն:
Ուիթլին 2001-2002 թթ. բանկերի և շինարարական ընկերությունների վրա հարձակումների շարքի համար դատապարտված է եղել 13 ցմահ բանտարկության: Նշվում է, որ հանցագործը գործել է հատուկ դաժանությամբ. իր մականունը նա ստացել է ատրճանակի կոթով զոհերին ծեծելու համար: Ավելի վաղ Ուիթլիին դատապարտել են 27 տարվա ազատազրկման այլ կողոպուտների համար:
«Մենք խնդրում ենք բոլորին՝ ովքեր ցանկացած տեղեկություն ունեն Ուիթլիի մասին, կամ ովքեր նրան կտեսնեն, չմոտենան նրան, այլ կապվեն ոստիկանության հետ»,- հայտարարել է Քենթի ոստիկանության մամլո քարտուղարը:





































