Մեծ Բրիտանիայում կբեմադրեն բալետ՝ Radiohead խմբի թմբկահար Ֆիլ Սելուեյի երաշտության հիման վրա և նկարիչ Գերհարդ Ռիխտերի դեկորացիաների ուղեկցությամբ՝ հայտնում է The Independent-ը:
Նախագծով զբաղվում է Rambert Dance Company-ն: Բեմադրության պրեմիերան կկայանա հունիսին: Այն կնվիրվի ընկերության նոր լոնդոնյան շենքի բացմանը, որի շինարարությունն արժեցել է 19.6 մլն եվրո:
Rambert Event բալետի շրջանակներում ելույթները տեղի կունենան Ռիխտերի ամենահայտնի աշխատանքների մեծացված վերարտադրության դեկորներով: Նշվում է, որ 82-ամյա նկարչի ստեղծագործությունները նախկինում թատերական բեմադրություններում չեն օգտագործվել:
Նախատեսվում է միջոցառումը նվիրել ամերիկացի խորեոգրաֆ Մերս Քանիգհեմին, որի աբստրակտ պարային նախագծերը ցուցադրվել են աշխարհի տարբեր վայրերում՝ ասվում է հոդվածում: Խորեոգրաֆը մահացել է 2009-ին:
Բեմադրության կոմպոզիտորի ընտրությունը պատահական չէ՝ 2003-ին Radiohead խումբը Քանիգհեմի համար գրել է Split Sides ստեղծագործությունը:








































