HBO հեռուստաալիքով հեռարձակվող Veep հեռուստասերիալի դերասանուհի Ջուլիա-Լուիս Դրեյֆուսը, ով ֆիլմում մարմնավորում է ԱՄՆ «փոխնախագահ» Սելինա Մեյերին, իրական ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ նկարահանվել է տեսանյութում:
Տեսանյութը պատրաստվել է Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ճաշկերույթի առիթով: Այն ցուցադրվել է դահլիճում՝ Օբամայի ելույթից առաջ:
Տեսանյութում Բայդենը գնում է Մեյերի հետևից և միասին շրջում են Բայդենի դեղին մեքենայով, սողոսկում Սպիտակ տուն՝ պաղպաղակ ուտելու, ինչը կիսատ է մնում Միշել Օբամայի՝ առողջ ապրելակերպի կանոններին չհետևելու դիտողությունից հետո: Նրանց հեռանալուց հետո Միշել Օբաման անձամբ է պաղպաղակ ճաշակում: Այնուհետ նրանք միասին գնում են դաջվածք անելու, որտեղ սրահում հանդիպում են բավականին խստադեմ Նենսի Փելոսիին՝ դաջվածք անելիս:
Տեսանյութում երևում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջո Բոհները, ով Մեյերի հետ զրույցում ասում է, որ չի մասնակցի միջոցառմանը, քանի որ Կապիտոլիումում կարևոր գործեր կան, սակայն այնուհետև թեքվում է դեպի հեռուստացույցն ու պանդայի մասին ֆիլմ դիտում:








































