Նյու Հեմփշիրի նախկին եպիսկոպոս Ջին Ռոբինսոնը, ով ԱՄՆ եկեղեցական հիերարխիայում առաջին բացահայտված հոմոսեքսուալիստն է, հայտարարել է, որ 25 տարվա հարաբերություններից հետո բաժանվում է իր զուգընկերոջից: Այս մասին գրում է BBC-ն:
Նամակում եպիսկոպոս Ռոբինսոնը նշել է, որ «միշտ երախտապարտ» կլինի Մարկ Էնդրյուին, և որ բաժանվելու վերաբերյալ մանրամասներն իրենց մեջ կմնան:
Զույգը քաղաքացիական արարողությամբ ամուսնացել է 2003-ին:










































