Չնայած «Երջանկությունը փողի մեջ չէ» տարածված պնդմանը` փողը, ամեն դեպքում, իսկապես կարող է երջանկացնել մարդկանց: Այս մասին է վկայում նաև հոլանդացի միլիոնատերերի շրջանում տեղական «Վան Լանսհոտ» բանկի կատարած հարցումը:
257 հարցվածների 86 տոկոսը հայտնել է, որ երջանիկ է: Տարիքով մեծահարուստներն ավելի գոհ են իրենց կյանքից: Կին-միլիոնատերերն ավելի հաճախ ասել են, որ ավելի կարևոր է երջանիկ լինել, քան հարուստ: Ամեն դեպքում, նրանք բոլորը սերտ կապ են տեսնում փողի և երջանկության միջև:
«Վան Լանսհոտ» բանկի և Նիդեռլանդների վիճակագրության կենտրոնական բյուրոյի հետազոտության համաձայն` միլիոնատերերը ղեկավարում են երկրի մասնավոր կապիտալի 39 տոկոսը: Նրաք միջինը 50 տարեկան են, նրանց միայն 6 տոկոսն է 40 տարեկանից փոքր: Նրանց 53 տոկոսն իր հարստությունը վաստակել է սեփական բիզնեսի միջոցով:
Հարցումը ցույց է տվել, որ երկրի միլիոնատերերը փորձում են առողջ կյանք վարել, հետևել իրենց սննդակարգին: Հոլանդացի միլիոնատերերի մեկ հինգերորդ մասը 3 և ավելի ավտոմեքենա ունի: Միլիոնատերերի նախընտած մակնիշը BMW-ն է, հետո` Volkswagen-ն ու Audi-ն:
Հոլանդացի «միջին կարողության տեր» միլիոնատերն ունի 2,9 մլն եվրո: Նրանց մեծ մասն ապրում է Ամստերդամի արվարձաններում:








































